Հուլիսի 17-ին, ժամը 16.15-ին, Վանաձորի մի բնակիչ ահազանգել է ոստիկանության Բազումի բաժին եւ հայտնել, որ իրենց տանը փամփուշտներ է հայտնաբերել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս` երկաթյա տարայի մեջ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 47 եւ 5.6 մմ տրամաչափի 45 փամփուշտ, եւ որ դրանք պատկանել են մահացած ազգականին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























