Հուլիսի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, անհայտ վարորդի վարած «Մերսեդես Բենց C 230» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 74.5 կմ-ին ընկել է կամրջից, ինչի հետեւանքով 2 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սեւան», իսկ վարորդը` «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:





























