ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին մասնակցել է 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման միջոցառմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանն իր ողջույնի խոսում մասնավորապես ասել է.
«Մայիսի 23-ին արցախցիները հերթական անգամ ցուցաբերեցին բարձր կարգապահություն ու քաղաքացիական կեցվածք եւ իրենց ձայնը տվեցին հանուն Արցախի հզոր ու բարգավաճ ապագայի: Այդ ապագայի կերտման գործում մեծ է ձեր` ԱԺ պատգամավորների դերը: Ժողովուրդը ձեզ է տվել իր վստահության քվեն, եւ դուք պարտավոր եք ըստ ամենայնի արդարացնել այն:
Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերից պահանջվում է սկզբունքային, ակտիվ ու կառուցողական աշխատանք: Միմյանց նկատմամբ հանդուրժողական ու բարյացակամ վերաբերմունքը մեծապես կնպաստի հաջող ու արդյունավետ գործունեության իրականացմանը»:
Թանկագին բարեկամներ, Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ի վիճակի է ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, կառուցել ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, եւ որ այդ ուղին անշրջելի է մեր հանրապետության համար»:


























