Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 15.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սեւանի փողոցի 2/6 հասցեի մոտակայքում այրվում է ավտոտնակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են Սեւանի փողոցի 2/6 հասցեի մոտակայքում գտնվող խորդանոցի փայտյա կառուցատարրերը (5 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել՝ 16.05-ին:





























