Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը օգոստոսյան պատերազմին նվիրված զեկույց է հրապարակել, որում նշել է, թե մեկ տարի առաջ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ տեղի ունեցած պատերազմի հետեւանքով իրենց տները կորցրած 1000-ավոր խաղաղ բնակիչներ հազիվ թե մոտ ապագայում կարողանան տուն վերադառնալ, եւ ստիպված են հաշտվել պատերազմի հետեւանքով ստեղծված նոր իրականության հետ:

Իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի եւ Ռուսաստանի իշխանություններից պահանջում է օգնել փախստականներին: «Հակամարտող երկու երկրների իշխանությունները պետք է ապահովեն այդ մարդկանց վերադարձը տուն, որտեղ նրանց ոչ ոք չի սպառնա եւ չի նսեմացնի»,- նշված է Amnesty International կազմակերպության զեկույցում:

Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 7-ի գիշերը սկսված պատերազմի ժամանակ 192 հազար մարդ ստիպված է եղել լքել հայրենիքը: Հարավային Օսիայից Ռուսաստան մեկնած 38 հազար 500 մարդուց, իրավապաշտպանների գնահատմամբ, տուն չի վերադարձել 4 հազարը, հակամարտության շրջանից փախած ավելի քան 130 հազար վրացիներից` 30 հազարը: