Հայ ազգային կոնգրեսն իր առաջ  նպատակ է դնելու հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում՝ հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով. «Հատկապես, որ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն իր եզրակացությունը տալուց ասել է, որ նույնիսկ տանկերի ամբողջ շարասյուն կարող է այնտեղ կանգնել, եւ տեխնիկական որեւէ խնդիր չկա։ Այնպես որ, այն պատճառաբանությունը, որով կարող էին մեզ մերժել, ի սկզբանե ի չիք է դառնում, եւ թող չփորձեն նման ձեւով հանրահավաք անցկացնելու մասին մեր հայտը մերժել»։ Լյուդմիլա Սարգսյանն ասել է նաեւ, որ հանրահավաքներ տեղի կունենան այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը ժողովրդին ասելիք կունենա. «Ասելիք միշտ ունենք, սակայն երբ ունենանք ասելիք, որը բեկումնային կլինի, կանցկացնենք հանրահավաքներ։

Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ ամառը թեժ է լինելու, քանի որ գերտերությունների հետաքրքրությունը գնալով մեծանում է տարածաշրջանի նկատմամբ, իսկ  ԼՂ հարցի կարգավորման հարցում գործընթացներն արագանում են։ «Այնպես որ իշխանությունները հանգստանալու ժամանակ չեն ունենալու»,-ընդգծեց ՍԴՀԿ ատենապետը։