Վարձով վերցրած բնակարանում երիտասարդի՝ սարդին սպանելու փորձն ավարտվել է հրդեհով: Եվ այս ամենն այն պատճառով, որ Սիեթլի բնակիչը որպես սպանության գործիք ինքնաշեն զոդող սարք է օգտագործել:
24-ամյա տղամարդը, ով տանը բնակվել է մոր հետ, ներկով շիշ եւ կրակայրիչ է վերցրել եւ փորձել է միջատից ազատվել լվացքատանը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Սարդին սպանելու փորձը երիտասարդին 60.000 դոլար է արժեցել: Այս մասին գրում է Mail Online-ը:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, իսկ սարդը, ենթադրաբար, սպանվել է: Հրշեջները կրակը հանգցնելու գործը հետաձգել են՝ մտավախություն ունենալով, որ տանը կարող են փամփուշտներ լինել:
Վաշինգտոն նահանգը երկու թունավոր սարդերի՝ սեւ այրու եւ սարդ-թափառաշրջիկի տունն է համարվում: Երկուսի խայթելու դեպքում էլ մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում, սակայն սարդ-թափառաշրջիկը կարող է մաշկի խոց, գլխացավեր եւ կողմնորոշման կորուստ առաջացնել: Սեւ այրու խայթոցը, ինչպես հայտնի է, հազվադեպ է սպանում: Նրա թույնը հիմնական ուժեղ մկանային ցավեր է առաջացնում:





























