Իսպանական Վալենսիայի ափերից մի քանի մետր հեռավորության վրա արհեստական ստորջրյա ժայռ են կառուցում. այն հասանելի կլինի զբոսաշրջիկների համար արդեն ամռանը: «Arrecifes Valencia» նախագծի նպատակն է սուզորդության եւ յուրահատուկ էկոհամակարգի պաշտպանության սիրահարների ուշադրությունը գրավել: Արհեստական ժայռը նպաստելու է լողափերի վերականգնմանը եւ ծովի հատակի բիոբազմազանության պաշտպանությանը:
Այս պահին, ինչպես հաղորդում է «Espanarusa.com»-ը, մասնագետները ծովի հատակին ամրապնդում են երեք կառույց օլիմպիական թեմայով: Կիսով չափ ծածկված կառույցները բնապատկերին ավելի գեղեցիկ տեսք կհաղորդեն: Ծրագրվում է, որ արհեստական ժայռը կդառնա ստորջրյա ակվապարկ զբոսաշրջիկների համար, որտեղ ստորջրյա սուրզորդության սիրահարներին տարբեր խորություններ կսպասեն, գրավիչ արկածներ, հաղորդում է «Travel.ru»-ն:





























