Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստրանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 29 TT 589 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնվ.1993թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին, ինչից 20-ամյա ուղեւոր Ն. Դ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























