Այս հանգամանքի ամենապարզ բացատրությունը, թվում է, այն է, որ տղամարդիկ պարզապես որդիներին են նախընտրում: Սակայն անցկացված հետազոտության ընթացքում գիտնականներն ապացուցել են, որ այդպես չէ:

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի գիտաշխատողները բացահայտել են, որ կանացի էմբրիոնները մոր արգանդում ավելի դիմացկուն են, այդ պատճառով, նույնիսկ զուգընկերոջ հետ վեճերի արդյունքում ապագա մոր մոտ սթրեսների առկայության դեպքում նրանք դիմանում են:

Համալսարանի տնտեսագետ Ամար Համոուդին մամուլի հաղորդագրությունում նշել է. «Շատերը ենթադրում են, որ կանացի սեռի փոքրիկները բացասաբար են ազդում իրենց ծնողների միության կայունության վրա: Մենք վստահ ենք, որ այդպես չէ»: Համոուդին, ով հետազոտությունն անցկացրել է Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանից սոցիոլոգ Ջեննա Նոբելի հետ համահեղինակությամբ, կարծում է, որ պատճառը «կանացի էմբրիոնների հուսալիությունն է»:

Հետազոտության համաձայն, խնդրահարույց հարաբերությունները կարող են բերել սթրեսի հոմոնների մակարդակի բարձրացման, որոնք, իրենց հերթին, կարող են պտղաբերության նվազեցման բերել: Կենսաբանական համակարգը, որը կարգավորում է սթրեսի հորմոնները, սերտորեն կապված է պրոգեստերոնը կարգավորող համակարգի հետ: Այս հորմոնը կենսական նշանակություն ունի հղիության վաղ ժամկետներում պտղի պահպանման հետ: Այս մասին գրում է բրիտանական Mail Online առցանց-պարբերականը:

Հետաքրքիր է, որ հետազոտության ընթացքում Համոուդին եւ Նոբելը նույնպես բացահայտել են, որ այն զույգերը, որոնց հարաբերությունները կործանման եզրին են եղել, հետագա տարիներին ամենից հաճախ դուստր են ունեցել: