Նյու Յորք նահանգի արագընթաց մայրուղիներից մեկում ուրբաթ հարկադիր վայրէջք է կատարել Challenger մեկշարժիչանի օդանավը: 75-ամյա օդաչու Ֆրենկ Ֆիերոն նախորդ շաբաթ նույն օդանավը վայրէջքի էր բերել գրեթե նույն տեղում` համանման հանգամանքներում, փոխանցում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ թռիչքի ժամանակ շարժիչի հետ կապված խնդիրներ են ծագել, եւ Ֆիերոն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Սակայն օդաչուն չի բախվել  մայրուղով ընթացող մեքենաներից ոչ մեկին: 

Ֆիերոն չի տուժել: Նրանից բացի օդանավում ոչ ոք չի եղել:

Challenger-ը կանգնեցվել է վերանորոգման` հարեւանությամբ գտնվող Իստ Մորիչես քաղաքում: