Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ Կովկասյան ինստիտուտը  հունիսի 14-ին կազմակերպում են «Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը՝ հիմնարար իրավունք» թեմայով գիտաժողով:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովին, որը տեղի կունենա դեսպանության տարածքում, ելույթներով հանդես կգան սոցիոլոգ, Փարիզի Հումանիտար Գիտությունների Տուն հիմնադրամի ղեկավար պարոն Միշել Վիեվիորկան, սոցիոլոգ, Փարիզի Հաղորդակցության գիտությունների ինստիտուտի տնօրեն, պարոն Դոմինիկ Վոլտոնը եւ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը: