Կոլորադո նահանգի գերագույն դատարանը հրամայել է դադարեցնել նույնասեռական ամուսնությունների լիցենզիաների տարածումը, փոխանցում է Associated Press-ը:
Ըստ աղբյուրի` Կոլորադոյում կա երեք կազմակերպություն, որոնք զբաղվում են նույնասեռական ամուսնությունների լիցենզիաներ տրամադրելով: Լիցենզիաներ սկսել էին տալ դատական մի քանի աղմկահարույց հաղթանակներից հետո` կապված նահանգում նույնասեռական ամուսնությունների թույլտվության հետ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ դատավոր Սքոթ Քրեբթրին սահմանել էր, որ Կոլորադոյում նույնասեռական ամուսնությունների արգելքը խախտում է Սահմանադրությունը:





























