Չինաստանի հարավ-արեւելքի Հունան նահանգում տեղի ունեցած ավտոպատահարից զոհվել է առնվազն 38 մարդ, եւս 5-ը տուժել են։

Այդ մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրանց` վթարը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, տեղի ժամանակով 03:00-ին՝ Շանհայ-Կունմին  մայրուղում, բռնկվող հեղուկ տեղափոխող բեռնատարի եւ ուղեւորատար ավտոբուսի բախվելուց հետո: Բախման հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել: Կատարվում է քննություն: