Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակչին ներկա չի գտնվել, քանի որ այլ արժեհամակարգ ունի եւ Արեւմտյան Հայաստան այցելությունը գերադասում է ֆուտբոլ նայելուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե ինքը մեկնել էր Բրազիլիա՝ ներկա լինելու առաջնության եզրափակչին:
«Երեւի թե արժեհամակարգի խնդիր է, ավելի շուտ Արեւմտյան Հայաստան կգնայի: Գործընկերներս գնացել են, լավ են արել, իրենց գործն է, չնայած որ եթե ցանկություն լիներ, ֆինանսական միջոցներս կներեին»,-ասել է նա:
Նշենք, որ Արագած Ախոյանի՝ Հարավային Ամերիկա կատարած այցի մասին հուլիսի 16-ին գրել էր «Հայկական ժամանակ» թերթը, որի տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավորը նախագահի պատվիրակության հետ մեկնել էր՝ աշխարհի 20-րդ առաջնության եզրափակչին մասնակցելու համար:





























