Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հուլիսի 18-ին, քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 41-ամյա Բաբկեն Մ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել են տարբեր շշեր, տարաներ և շերեփ` թմրամիջոցին նմանվող հետքերով, ներարկիչներ, փայլաթիթեղում փաթաթված 1,7 գ զանգված, կանեփի բույսի սերմնահատիկներ և ծաղկաման` տնային պայմաններում աճեցված կանեփի կանաչ բույսով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:





























