Հայ եւ բրիտանացի գիտանականները Հայաստանում, Արենի-1 քարանձավում հայտնաբերել են ամենահին կաշվե կոշիկը:
Ռադիոածխածնային անալիզի արդյունքում պարզվել է որ գտածոյի տարիքը 5500 տարի է:
Ենթադրաբար աջ ոտքի համար նախատեսված կոշիկը նմանվում է մոքասինի եւ արված է ցլի կաշվի ընդհանուր կտորից, լավ պահպանվել է շնորհիվ օդի հոսքը փակած ոչխարի թրիքի: Հետազոտողներն անգամ չէին էլ ակնկալում նման հին գտածո հայտնաբերել:
Բարդ է դատել, թե ում է պատկանել կոշիկը՝ տղամարդո՞ւ, թե՞ կնոջ։ Այն համապատասխանում է ներկայիս 37 համարին:
Բրիտանական The Telegraph պարբերականը ներկայացնում է Ռոն Փինհասիի խոսքերը. «Մենք կարծում էինք, թե բացելով շերտը, կգտնենք առավելագույնը մի քանի դար հնություն ունեցող իր, բայց գտանք ամենահին կոշիկը:
Հետազոտության մյուս հեղինակը՝ Կալիֆոռնիայի համալսարանի հնագետ Գրեգորի Արեշյանը հայտնել է, որ քարանձավում օբսիդիան է հայտնաբերվել, որի մերձակա հանքավայրը գտնվում է 120 կմ հեռավորության վրա:
Ներսից կոշիկը պատված է խոտով: Քարանձավում հայտնաբերվել է ցորենով եւ ուտելի բույսերով մի քանի տարա:




























