Ձեռներեց Լեւոն Հայրապետյանին 2014թ.-ի հուլիսի 24-ին պաշտոնական մեղադրանք կներկայացնեն դրամական միջոցների լվացման գործի մեղադրանքով, որոնք ձեռք են բերվել անօրինական ճանապարհով: Մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է բժշկական ստուգման անհրաժեշտության մասին «հիվանդությունների հայտնաբերման համար, որոց առկայության դեպքում մեկուսարան չեն տանում»: Բժշկական եզրակացությունը պատրաստ կլինի երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հայրապետյանը Բաշքիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի գործով է մասնակից, ով իր պատիժն է կրում «կինգիսեպյան» հանցավոր խմբի» գործի առթիվ: Նա կարող է մասնակից լինել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հետ կապված անօրինական գործարքներին, ինչը հանգեցրել է նրա սեփականատիրոջ փոփոխությանը: «Բաշնեֆտի» սեփականատեր «Սիստեմա» ՖԲԸ հայտարարության համաձայն՝ իրենք այդ քրեական գործին մասնակից չեն:
2010թ.-ի դեկտեմբերի 28-ին Մոսկվայի քաղաքական դատարանը Իզմեստեւին դատապարտեց ցմահ բանտարկության: Նրան վերագրում էին մի շարք սպանությունների կազմակերպում, Չելյաբինսկի մարզում տպագրատան հրդեհի կազմակերպում, Ուֆայում մեքենայի պայթեցում, հարկերից խուսափում եւ կաշառք տալու փորձ: Նրա հետ միասին դատապարտել են «կինգիսեպյան» խմբավորման այլ մասնակիցների: Նրանց մեղադրում էին մի շար ծանր հանցագործություններում, այդ թվում սպանություններ ու ահաեկչություն:
Լեւոն Հայրապետյանն աշխարհում հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում է: Նա համարվում է Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման լոբբիստ համաշխարհային մակարդակում:





























