Շեսքսպիրի ստեղծագործությունների ոգով  ողբերգություն է խաղացվել ադրբեջանական գյուղում:

haqqin.az-ը, վկայակոչելով Սաատլինի շրջանի ոստիկանական բաժանմունքի տվյալները, հաղորդում է, որ Ադրբեջանում երկու հարազատներ ինքնասպան են եղել:

Տեղեկությունների համաձայն, միջադեպը գրանցվել է Մամեդաբադ գյուղում:

Գյուղի բնակիչներ Շաֆագ Աշագովան (1997թ.ծնված) եւ Մուրշուդ Ասկանովը (1993թ.) կախվել են անտառում: Ոստիկանությունը հաղորդել է, որ Մ.Ասկանովը Ագաշովայի քրոջ ամուսինն է եղել:

Ենթադրվում է, որ ինքնասպանները սիրեկաններ են եղել: