Իրանում նախագահական ընտրությունների առդյունքների պաշտոնական հայտարարումից հետո ծայր առած բողոքի ցույցերը վերածվեցին արունալի առճակատման պահպանողական շրջանակների ներկայացուցիչՙ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի և բարեփոխումների ջատագով Միր-Հոսեյն Մուսավիի միջև։
Հունիսի 12-ի նախագահական ընտրությունների արդունքը ցույց է տալիս, որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը 62,63% ձայներով ջախջախիչ հաղթանակ է տարել։ Նրա հիմնական մրցակից Մուսավին հավաքել է ձայների 33,75% ։ Միր-Հոսեյն Մուսավին ընդդիմության հիմնական թեկնածուն է։ Իրան — Իրաք պատերազմի ամենածանր տարիներին (1981 1989 гг.) Մուսավին Իրանի վարչապետն էր, և տնտեսական ճգնաժամ հաղթահարելու մեծ փորձ ունի։ Ու թեեւ նա հեռացավ քաղաքականությունից ու հաջորդող 20 տարիների ընթացքում զբաղվեց գեղանկարչությամբ, իրանցիները չմոռացան նրան։ Նրան օգնում էր Իրանի նախկին նախագահը՝ ազատական թեւը ներկայացնող Մոհամադ Խաթամին, որն, ի դեպ, մինչ օրս հանրաճանաչ է երիտասարդների շրջանում։
Այաթոլա Համենեին ընդդիմադիր Միր-Հոսեյն Մուսավիի կողմնակիցներին կոչ է արել հաշտվել նախագահական ընտրություններում իրենց առաջնորդի պարտության հետ։ Սակայն ընդդիմադիր ճամբարում գտնվողները, անտեսելով իրենց հոգևոր առաջնորդի այս կոչը, շարունակում են ըմբոստության գործողությունները։ Մուսավին, որին համակրում են բնակչության կրթված շերտը և երիտասարդությունը, մինչև նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումը մեղադրել էր գործող իշխանություններին՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար, իսկ նրա կողմնակիցները անհամաձայնության ակցիա կազմակերպեցին նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումից անմիջապես հետո։ Թեհրանում անկարգություններ սկսվեցին։ Կրքերը հանդարտեցնելու համար Թեհրանի ոստիկանությունը ռետինե մահակներ և արցունքաբեր գազ գործադրեց։ Ձերբակալվեցին ավելի քան 100 ընդդիմադիրներ։ "Ալ Արաբիաե հեռուստաընկերության տվյալներով երեք մարդ զոհվել է։ Այս ամենից բացի, անկարգությունների ժամանակ քաղաքում անջատվեց բջջային հեռախոսակապն ու տեղական ինտերնետային ցանցը։ BBC-ի տվյալներով, Թեհրանի բոլոր համալսարանները դադարեցրել են աշխատանքը։ Իրանի հատուկ ծառայությունները Մուսավիի շտաբում խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացրել։ Ձերբակալվածների շարքերում են նախկին նախագահ Մոհամեդ Խաթամիի կողմնակիցները, որանք աշխատում էին Ահմադինեջադի դեմ։ Մասնավորապես Խաթամիի եղբայր՝ Ռեզան և Հոմեյնիի թոռնուհի Զախրա Իշրակին։ Այնուհետև միջազգային լրատվական միջոցները Մուսավիի ձերբակալման մասին լուրեր տարածեցին։ Իբր թե ընդդիմության առաջնորդին ձերբակալել են, երբ նա ուղևորվելիս է եղել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համեինիին ընդունելության։ Մուսավիի ձերբակալման և տնային կալանքի մեջ գտնվելու շուջ շրջանառվող բոլոր լուրերը պաշտոնապես հերքվել են։
Ոստիկանության հետ բախումը շարունակվել է հունիսի 14 լույս 15-ի գիշերը։ CNN-ը հայտնում է, թե ոստիկանները չեն խնայել ոչ կանանց, ոչ էլ՝ երեխաներին։ Հունիսի 15-ի ցերեկը հարյուրավոր մարդիկ գնացել են չարտոնված միտինգի։ Թեհրանի կենտրոնում, Ազադի կոչվող պողոտայում ցուցարարները պահանջել են չեղյալ համարել ընտրությունները։ Ցուցարարների թիվը գնալով աճել է։ Ֆրանսիացի լրագրողների տեղեկության համաձայն, Թեհրանում ցուցարարների թիվը հասնում էր շուրջ մեկուկես-երկու միլլիոնի։ Ըստ Ֆրանսպրեսի, ցուցարարների և ոստիկանության բախումը, որն այնուհետեւ վերածվեց հրաձգության, երեկոյան էր սկսվել, երբ հազարավոր մարդիկ փորձել էին ներխուժել Իրանի կենտրոնում գտնվող Հեղափոխության հրապարակ։ Ոստիկանությունը կիրառել է ռետինե մահակներ, արցունքաբեր գազ և հրազեն։ Այն ժամանակ, արդեն իսկ հաղորդվում էր մեկ ցուցարարի մահվան ու բազմաթիվ վիրավորների մասին։ Հունիսի 16-ի առավոտյան լրատվական գործակալությունները արդեն հայտնել են, թե առնվազն 7-8 զոհ կա:
Իրանի ներքին գործերի նախարարությունը ցուցարարների քայլերը անօրինական է համարել։
Հունիսի 16-ին ձերբակալությունների վերաբերյալ տեղեկատվության հոսքը շարունակվում էր։ BBC-ի համաձայն, ձերբակալված է Մուսավիի աջակից Մոհամադ Ալի Աբտահին։
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրքերի շիկացումը հասնում է գագաթնակետին, սակայն, փորցագետների կարծիքով հեղափոխություն չի լինի։



























