Հունիսի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան կալցելի Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը (Alexander Stubb):
Ինչպես NEWS.am –ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ացի ընթացքում նախատեսված են Ալեքսանդր Ստուբի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:




























