Հուլիսի 19-ին, ժամը 17.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 47-ամյա Արեւիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. սեպտեմբերի 13-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: