Պարզվում է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերաներոգման համար նախատեսված գումարները չեն բավականացնում աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

ՀՀ կառավարությունն իր հունիսի 10-ի նիստում որոշել է ավելացնել Ազգային Ժողովի նիստերի դահլիճի վերակառուցման համար նախատեսված գումարը (390 մլն դրամ) սկսված աշխատանքն ավարտին հասցնելու համար: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության լրատվական ծառայությունից, այդ նպատակով կառավարությունը տրամադրել է եւս 90 մլն դրամ:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման պատճառով ԱԺ նիստերն անցկացվում են Կառավարության նիստերի դահլիճում, որի մուտքը  գտնվում է Մելիք-Ադամյան փողոցի կողմից: Վերանորոգումից հետո ԱԺ նիստերի դահլիճը լինելու է օվալաձեւ, իսկ լրագրողների եւ հյուրերի համար դահլիճի վերջնամասում լինելու է երկրորդ հարկ: