Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի դատական համակարգի համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք: