Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն հունիսի 13-ից 15-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան:

Այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Թեմուր Յակոբիշվիլիի, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի եւ փախստականների հարցերով պետնախարար Կոբա Սուբելիանիի հետ:

Նախատեսված են նաեւ Չավուշօղլուի հանդիպումները, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, Շիդա Քարթլի տարածաշրջանի նահանգապետ Լադո Վարձելաշվիլիի եւ Աջարիայի կառավարության նախագահ Լեւան Վարշալոմիձեի հետ: