«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է safe.beeline.am հատուկ տեղեկատվական կայքի գործարկման մասին, որը վերաբերում է բջջային խարդախներից պաշտպանվելու միջոցներին:
Safe.beeline.am կայքը գործարկվում է «Բջջային գրագիտություն» ծրագրի շրջանակում: Նշված կայքը խարդախության տարածված միջոցների ամփոփ տեղեկատվություն է եւ ներառում է խորհուրդներ` ինչպե՞ս չդառնալ խաբեության զոհ, ու՞ր դիմել եւ ինչպիսի՞ միջոցներ ձեռնարկել, եթե բաժանորդն ամեն դեպքում ընկել է խարդախների ծուղակը: Բացի այդ, «Եղեք վստահ» բաժնում տեղադրված է տեղեկություն կարճ համարների վերաբերյալ, ինչպես նաեւ СРА (Content Provision Access) գործընկերների հաճախորդների սպասարկման ծառայության տվյալները:
«Մենք անում ենք այն ամենը, որպեսզի Beeline ծառայություններից օգտվելը լինի պարզ, հասարակ եւ մատչելի: Մեր հաճախորդներն արդեն այսօր կարող են ինքնուրույն կառավարել ծառայությունները, կատարել դրամական փոխանցումներ եւ նույնիսկ վճարել գործընկերների ծառայությունների դիմաց: Ցավոք, այս հնարավորությունները բարձրացնում են խարդախների ուշադրության կենտրոնում հայտնվելու վտանգը: Այս իրավիճակում մեր դերը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն կայանում է նրանում, որ բոլոր հաճախորդներին առանց բացառության, իրազեկենք խարդախության ձեւերի մասին: Իրազեկման միջոցներից մեկը կդառնա safe.beeline.am կայքը: Վստահ ենք, որ բջջային խարդախության վերաբերյալ տեղեկատվական այս կայքը կնպաստի շարժական կապի ծառայությունների անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշել է «Վիմպելկոմ Լթդ», ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արտյոմ Մինաեւը:
Ընկերությունը նաեւ առաջարկում է իր բաժանորդներին օգտվել անվճար խորհրդատվությունից` զանգահարելով 06-06-555 հեռախոսահամարին, որի օգնությամբ կարելի է ստանալ տեղեկատվություն բջջային խարդախության տեսակների եւ դրանցից պաշտպանվելու միջոցների մասին:




























