Մարիա Շարապովային բրիտանացիները ճանաչել են աշխարհի ամենասեքսուալ թենիսիստուհին։ Հարցմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի ավելի քան 5000 քաղաքացի, որոնց 58 տոկոսը ձայն են տվել շիկահեր ռուս մարզուհուն։
Հարցման արդյունքում նա շրջանցել է սերբուհի Անա Իվանովիչին և Ելենա Դեմենտևային։ Նրանք, համապատասխանաբար, զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը։
Ինչ վերաբերվում է ամենասեքսուալ թենիսիստին, բրիտանուհիների 55 տոկոսը առաջատարի դափնին «շնորհել են» իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին։ Երկրորդ տեղն է զբաղեցրել անգլիացի Էնդի Մյուրեյը: Հաղորդում է «Արմսպորտը»:



























