ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին Բրյուսելում  կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Սպասվում է, որ հանդիպմանը կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը:

Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հանդիպմանը նախատեսվում է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությունը: Հայտնի չէ՝ Մամեդյարովը կհանդիպի՞  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, թե՞ ոչ:

Հիշեցնենք, բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը  Երեւան այցի ընթացքում հնչեցրել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: