Վրաստանն ու Եվրամիությունը 2016թ.-ից կանցնեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմին: Այդ մասին հայտարարել է եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներ ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

«Այժմ մենք ավարտին ենք հասցնում մուտքի արտոնագրման ազատականացման երկփուլ գործողությունների ծրագրի առաջին փուլը եւ ակնկալում ենք, որ աշնանը անցում կկատարենք երկրորդ փուլին, իսկ մեկ տարուց հետո, ակնկալում ենք ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրման ռեժիմի որոշուման ընդունումը: Ինչ վերաբերում է դրա իրականացմանը, ապա ամենազուսպ գնահատումներով, այն կսկսվի 2016թ. սկզբներին», հայտարարել է Պետրիաշվիլին Lenta.Ru-ին տրված հարցազրույցին:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 27-ին, Բրյուսելում, սակայն, ի տարբերություն Մոլդովայի, Բրյուսելը հետաձգել է Թբիլիսիի հետ առանց վիզայի ռեժիմի ներմուծումը: