Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ  Ղուլյանին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ եւ անկեղծ շնորհավորանքներս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ,  որ մեր խորհրդարանների միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները հետագայում եւս կշարունակեն զարգանալ համագործակցության եւ փոխըմբռնման ոգով»: