Կիեւը նոտա է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ վճռական բողոք է հայտնում Ուկրաինայի եւ իր քաղաքացիների նկատմամբ ՌԴ հերթական «ագրեսիվ գործողությունների» կապակցութամբ: 

Ռուսաստանը հերթական անգամ խախտում է համատեղ սահմանը, զենք մատակարարում Ուկրաինայի արեւելքի զինված խմբավորումներին եւ նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերում, ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

«Մասնավորապես, հուլիսի 17 եւ 18-ին Մի-8 եւ Մի- 24 յոթ ուղղաթիռներ Ռուսաստանի տարածքից  ներխուժել են Ուկրաինայի օդային տարածք` Լուգանսկի մարզի Իլեւկա եւ Ալեքսանդրովկա բնակավայրեր:

Բացի դրանից, հուլիսի 19 եւ 20-ին  ՌԴ Խուտոր Մանոցկի, Ավիլո-Ուսպենկի եւ Լենինական բնակավայրերի տարածքից հրետակոծության են ենթարկվել  Ուկրաինայի զինված ուժերը` Դոնեցկի մարզի Իլյինկա, Մանիչ եւ Կամիշեւախա բնակավայրերի մերձակայքում», — նշում են ԱԳՆ-ոմ, փոխանցում է «Ուկրինֆորմը»:

Ուկրաինայի ԱԳՆ-ն ռուսական կողմին  վճռական պահանջ է ներկայացրել` անմիջապես դադարեցնել սահմանի պարբերական խախտումները: