Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես գլխավորել է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը: Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզչի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը:
Համաձայնագրի այլ մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Պաշտոնական շնորհանդեսն ու Բենիտեսի մամուլի ասուլիսը տեղի կունենան հունիսի 15-ին, այդ մասին, ըստ «Արմսպորտի», տեղեկացնում է «նեռաձուրիի» պաշտոնական կայքը:



























