Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Աֆղանստանում չեղյալ է հայտարարել այցելությունը ռազմաբազա սպառնալիքի պատճառով, որ նրա ուղղաթիռը կարող են խփել գրոհայինները:
Համաձայն այցի ծրագրի, Քեմերոնը պետք է լիներ Շահզադում Լանքասթերի հերցոգի գնդի 1-ին գումարտակի բազայում: Սակայն, հաջողվել է լսել գրոհայինների խոսակցություն, որոնք խոսում էին բարձրաստիճան պաշտոնյայի ուղղաթիռը խփելու մտադրության մասին:
Քեմերոնի ուղղաթիռն արդյունքում վայրէջք է կատարել Լաշկարգախի՝ Գիլմենդ նահանգի մայրաքաղաքի բազայում:


























