Երեք նավ եւ մեկ ինքնաթիռ է ուղարկվել 16-ամյա ամերիկուհի Էբբի Սանդերլենդին փնտրելու համար, ով կորել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ:
Աղջիկը հասցրել է հաղորդել, որ նավի շարժիչն է վթարվել, ապա կորել է կապը, հաղորդում է newsru.com-ը:
Ավստրալական իշխանությունների տվյալներով, ահազանգը ստացվում է ավստրալիական Պերտ քաղաքից 2 հազար մղոն հարավ-արեւմուտքից: Ենթադրյալ աղետի վայր է ուղարկվել երեք նավ, իսկ Ավստրալիան ուղարկել է Qantas ռեակտիվ ինքնաթիռը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էբբի Սանդերլենդի առագաստանավը՝ «Վայրի աչքերը» գտնվում են Ավստրալիայից եւ Աֆրիկայից հավասար հեռավորության վրա:



























