Հարավային Հնդկաստանի Թելենգանա նահանգի չկարգավորվող երկաթգծային անցուղում դպրոցական ավտոբուսի եւ գնացքի բախման զոհ է դարձել առնվազն  13 երեխա:

Պատահարը նահանգի վարչական կենտրոն Հայդերաբադից 100 կմ հեռվում է տեղի ունեցել:

Տեղի ոստիկանության տվյալով՝ ավտոբուսի վարորդը եւս մահացել է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկաստանի երկաթուղիները օրական շուրջ  20 մլն ուղեւոր են փոխադրում, բայց անվտանգության առումով աշխարհում ամենաանհուսալիներից են: