Իրաքցի առնվազն 60 բանտարկյալ ե ւ ոստիկան են զոհվել ռազմակայանից Բաղդադի բանտ տեղափոխվելու ժամանակ՝ փամփուշտների եւ ռումբերի կրակահերթի հետեւանքով:

Սպանությունների պատասխանատուների եւ բանտարկյալների ինքնությունը չի ճշտվել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Բաղդադում տարեսկզբից ի վեր սպանությունների թիվը զգալի ավելացել է: Փորձագետները մտավախություն ունեն, որ 2006-2007թթ. ազգամիջյան պատերազմը կարող է կրկնվել նոր թափով:

  Երկրում շարունակվում է սուննի գրոհայինների եւ գերազանցապես շիա մահմեդականներից կազմված կառավարական զորքերի դիմակայությունը: