Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: