Ալժիրի Air Algerie ավիաընկերությունը հայտարարել է, որ Բուրկինա Ֆասոյից Ալժիր մեկնող օդանավի հետ կապը կորել է, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ավիաընկերության աղբյուրը:

«Աերոնավիգացիոն սպասարկումը կորցրել է Air Algerie-ի օդանավի հետ կապը, որը Ուագադուգուից  Ալժիր էր մեկնում», - բացատրել են ընկերությունում:

Air Algerie-ի օդանավում առնվազն 110 մարդ կա: Ընկերությունն արդեն ձեռնամուխ է եղել օդանավի որոնման «արտակարգ գործողությանը»: Աղբյուրը հայտնել է, որ օդանավը DC-9 մակնիշի է՝ 135 հոգանոց: Այլ տեղեկություններ չկան: