Կայացվել է դատավորին ճանճասպանով հարվածած ղազախստանցի փաստաբան Եվգենի Տանկովի դատավճիռը: Նրան երեք տարվա ազատազրկման են դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում:

Կարագանդա քաղաքի դատարանը Տանկովին մեղավոր է ճանաչել ՔՕ 341 («Արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները) եւ 342 («Դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը») հոդվածներով: Փաստաբանը մասամբ ընդունել է մեղքը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, մարտի 19-ինԵվգենի Տանկովը դատավարությանը դատավոր Արայ Ալշինբեկովին   ներկայացել էր տարբեր առարկաներով զինված:

Նա իր հետ տարել էր հինգ վարդագույն ճանճասպան, տասներկուանիստ խորանարդ, կանաչ կրակայրիչ, սիգարի գիլյոտին: Այդ ամենը նա իր շուրջն էր դասավորել, որից հետո դատավորին առաջարկել էր մենամարտել ճանճասպաններով: Ալշինբեկովը հրաժարվել էր: Ըստ իրավապահ մարմինների վարկածի՝ դրանից հետո Տանկովը հարձակվել էր դատավորի վրա: Նա ձերբակալվել էր: Ալշինբեկովը պնդում էր, որ իրավաբանի հարձակումից հետո վնասվել էր իր մատը: