Հարավային  Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի 13-ամյա ծոռնուհին հունիսի 10-ին մահացել է ավտովթարի ժամանակ: Զենանի Մանդելան վերադառնալիս է եղել ՀԱՀ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը նվիրված համերգից:

«Իզվեստիայի» հաղորդմամբ, մեքենան շրջվել է Յոհանեսբուրգի մայրուղու վրա:  Բացի նրանից ոչ մեկը չի մահացել: Վարորդը ձերբակալվել է: Հնարավոր է նրա նկատմամբ հարուցվի քրեական գործ՝ սպանության մեղադրանքով: 

Դեպքի առնչությամբ ընտանիքը մեկնաբանություններ չի տալիս: