2,2 մլրդ մարդ աղքատ է կամ գտնվում է աղքատության շեմին, ասված է ՄԱԿ-ի մարդկային զարգացման  մասին  2014թ. զեկույցում: Դրա հեղինակները առաջարկում են փոփոխությունների հասնել աղքատների սոցիալական պաշտպանության ճանապարհով, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:

Մասնավորապես, նշվում է բոլոր տարածաշրջաններում մարդկային զարգացման տեմպերի դանդաղումը: Նշվում է, որ ֆինանսական ճգնաժամի, սննդամթերքի գների տատանումների, տարերային աղետների եւ զինված հակամարտությունների նման սպառնալիքները զգալի արգելակում են առաջընթացը:

«Աղքատության կրճատումը անհրաժեշտ է դարձնել 2015 թ.  օրակարգի գլխավոր նպատակը», – ասվում է զեկույցում:

Ներկայումս աշխարհի բնակչության մեծամասնությունը չունի սոցիալական պաշտպանության համալիր  միջոցառումներ, ինչպիսիք են կենսաթոշակը եւ ապահովագրությունը գործազրկության դեպքում: Զեկույցում նշվում է, որ անման միջոցները հասանելի են երկրների զարգացման ցանկացած փուլում:

«Աշխարհի աղքատներին սոցիալական ապահովության հիմնական արտոնությունների տրամադրումը կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 2%-ը», – կարծում են զեկույցի հեղինակները: