Հայկական ֆիլմերը մասնակցում են Վիեննայում ԱՊՀ անդամ-երկրների կինոփառատոնին:

Փառատոնը, որ նվիրված է Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի 65-ամյակին, բացվել է Նիկիտա Միխալկովի «Արեւից հյուծվածները-2» ֆիլմոմ:

Մեկ շաբաթվա ըթնացքում ցուցադրվելու են ֆիլմեր Ռուսաստանից, Ղազախստանից եւ Ուկրաինայից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փառատոնը կազմակերպել են ԱՊՀ անդամ-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը եւ «Սովէքսպորտֆիլմ» ռուսաստանյան ընկերությունը: