Հայաստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդը, մտադրվել է վերադառնալ մեծ քաղաքականություն։ Հունիսի 27-ին, այս մասին ասել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Արամ Սարգսյանը նշել է, որ իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժը այս տարվա սեպտեմբերին հասարակությանը կներկայացնի ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ քայլերի իր մոտեցումները։

Ժողովրդավար առաջնորդը կարծում է, թե իր առաջարկած ժողովրդավարական սոցիալիզմի ծրագիրը, ընդունվելու է բոլորի կողմից, «քանի որ այսօր աշխարհը տեսնում է նեոլիբերալիզմի վերջը»։ Նա նաեւ ասել է, որ ներկա պահին համաշխարհային հանրությունը փնտրում է նոր համակարգ։ Դրա համար, «մենք վստահ ենք, որ ժողովրդավարական սոցիալիզմի որոշ կարեւոր տարրեր կմիավորվեն ու նոր ձեւակերպում կստանան»։