Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը չի կարող անդամագրվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, քանի դեռ նրա նկատմամբ կիրառված են միջազգային պատժամիջոցներ, սակայն նա կարող է ունենալ դիտորդի կարգավիճակ:

«Շանհայի համագործակցության կազմակերպությանը նոր երկրների անդամագրելու դրույթները  թույլ չեն տալիս Իրանին դառնալ կազմակերպության անդամ: Փաստաթղթում հստակ նշվում է, որ անդամ դառնալու համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ն այդ  պետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառած չլինի»,-ասել է Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հավելել է, որ կազմակերպության դրույթները  թույլ են տալիս պատժամիջոցների տակ գտնվող պետությանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում հանդես գալ դիտորդի կարգավիճակով:

Կազմակերպության անդամները  հունիսի 11-ին հաստատել են նոր անդամների անդամագրման դրույթները: