Goal.com-ի հաղորդմամբ` Հարավային Աֆրիկայի նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան ծոռնուհու ողբերգական մահվան պատճառով ներկա չի լինի այսօր երեկոյան մեկնարկելիք աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Հիշեցնենք, որ 13-ամյա Զենանի Մանդելան զոհվել է երեկ երեկոյան աշխարհի առաջնությանը նվիրված համերգից վերադառնալու ճանապարհին` ավտովթարում:

Նելսոն Մադելայի հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ այս իրավիճակում Մանդելայի ներկայությունը աշխարհի առաջնության բացման արարողությանը տեղին չի լինի: Հիմնադրամը վստահություն է հայտնում, որ ամբողջ աշխարհը համերաշխ կլինի Մանդելայի ընտանիքի հետ, իսկ աշխարհի առաջնությունը պատմական իրադարձություն կդառնա ոչ միայն ՀԱՀ-ի, այլեւ` ամբողջ Աֆրիկայի համար: