Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շարունակելով Twitter- միկրոբլոգի միջոցով պատասխանել իրեն ուղղված հարցերին, կրկին անդրադարձել է Թուրքիայում արգելված կայքերի խնդրին։
Հունիսի 10-ի երեկոյան Թուրքիայի նախագահը, Twitter-ում իրեն հարցեր տվողներին ողջունել է եւ նշել, որ չի կարողանում ժամանակի սղության պատճառով հաճախակի մտնել Twitter։
Թուրքիայի նախագահը անդրադարձել է Թուրքիայում արգելված կայքերի խնդրին եւ նշել, որ տեղյակ է Google-ի եւ Youtube –ի արգելքի վերաբերյալ թուրք հասարակության բողոքներին։ «Այդ խնդրի հետ կապված իմ տեսակետը ավելի վաղ հայտնել եմ։ Ես կտրուկ դեմ եմ կայքերի արգելմանը։ Այս հարցի լուծման համար համապատասխան հրահանգներն արդեն տվել եմ»- նշել է Թուրքիայի նախագահը։


























