«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, հունիսի 13-ին ժամը 7-ից մինչեւ հունիսի 14-ը ժամը 7-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լեո, Գ.Լուսավորիչ, Իսակով, Արգիշտի, Սեւանի, Թաիրով, Արշակունյաց փողոցների՝ իրենց հարակից տարածքներով, Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի, Պարոնյան փողոցի 1-16, Մաշտոցի պողոտայի 1-4 հասցեների, Հրազդանի կիրճի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Բացի այդ, շինարարական աշխատանքների հետ կապված, հունիսի 14-ին ժամը 10-ից մինչեւ հունիսի 15-ը ժամը 10-ը կդադարեցվի.
Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում՝ Ուլնեցի փողոցի 1-40 առանձնատների, Բաբայան փողոցի առանձնատների եւ 12, 14, 16, 16ա բազմաբնակարան շենքերի, Փափազյան փողոցի առանձնատների, Ազատության պող. 2ա շենքի, Արտակարգ իրավիճակների վարչության, Ընդունելությունների տան, «Զվեզդա» հյուրանոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը։
Աջափնյակ վարչական շրջանում` 16-րդ թաղամասի, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12, 188, 192, 196, 198 շենքերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


























