ԱԺ հանրապետական գործարար պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին զայրացնում է, երբ լրագրողներն իրենից հեռախոսով որեւէ մեկնաբանություն են խնդրում: Երբ NEWS.am-ի թղթակիցը նրանից փորձել է պարզել, թե ո՞ւմ է ֆավորիտ համարում ՀԱՀ-ում այսօր մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում եւ որ հավաքականին է երկրպագելու, գործարար պատգամավորը բառացիորեն պատասխանել է հետեւյալը. «Դուք զանգել եք իմ անձնական հեռախոսին: Բարոյականություն ունեցեք, դուք զանգում եք ու չեք հարցնում, թե ինձ հարմա՞ր է խոսել, թե` ոչ: Ես ունեմ լրատվական ծառայություն: Եթե դուք էդքան կրթություն եւ դաստիարակություն չունեք, ապա ասում եմ լրատվական ծառայության միջոցով կապնվեք ինձ հետ եւ իմ անձնական մեկնաբանությունը ստացեք»:
Ի դեպ, պարոն Հայրապետյանը բողոքում էր, թե իր ինչու ենք իր բջջային հեռախոսին զանգել, այնինչ, մեր զանգից հետո նա ինքն էր հետ զանգել մեզ:


























