Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների երկու նախկին չեմպիոններ` Ուրոգվայն ու Ֆրանսիան այսօր` հունիսի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 23:30-ին Աշխահի առաջնության շրջանակներում կփորձեն վերադարձնել իրենց փառավոր անցյալը:
Ուրուգվայի հավաքականն աշխարհի գավաթը նվաճել է հեռավոր 1930 եւ 1950 թվականներին: Ուրուգվայցիների գլխավոր ուժը հարձակման եռյակն է` Մադրիդի Ատլետիկոյի ռմբարկու Ֆորլանի, Հոլանդիայի առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստ, «Այաքսի» խաղացող Լուիս Սուարեսի եւ թիմի վետերան Սեբաստիան Աբրեուի կազմով:
Պաշտպանությունն ու կիսապաշտպանությունը կարգապահությամբ եւ արդյունավետությամբ աչքի չեն ընկնում: Գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը ընտրական մրցաշարի ընթացքում ստիպված էր բազմիցս փոփոխություններ կատարել այդ գծերում` այն աստիճան, որ նույնիսկ թիմի մոլի երկրպագուները չէին հասցնում ծանոթանալ ֆուտբոլիստներին:
Ուրուգվայի հավաքականի հավանական մեկնարկային կազմը
1 Ֆերնանդո Մուսլերա դարպասապահ
11 Ալվարո Պերեյրա պաշտպան
16 Մաքսի Պերեյրա պաշտպան
2 Դիեգո Լուգանո պաշտպան
3 Դիեգո Գոդին պաշտպան
6 Մաուրիսիո Վիկտորինո պաշտպան
15 Դիեգո Պերես կիսապաշտպան
17 Էգիդո Արեւալո Ռիոս կիսապաշտպան
18 Իգնասիո Գոնսալես կիսապաշտպան
10 Դիեգո Ֆորլան հարձակվող
9 Լուիս Սուարես հարձակվող
Օսկար Տաբարես գլխավոր մարզիչ
Ա խմբի ֆավորիտ է համարվում 1998թ. աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը: Սակայն գործող փոխչեմպիոնը գավաթակիր դառնալու հավակնորդ չի համարվում: Ռայմոն Դոմենեկի գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը նախորդ տարիներին վերածվել է միջակ թիմի: Եվրո-2008-ում Ֆրանսիան գրավեց խմբի վերջին տեղը` բաց թողնելով 6 գնդակ, խփելով ընդամենը մեկը: Իսկ աշխարհի առաջնության ուղեգիր Ֆրանսիան նվաճեց միայն մրցավարի սխալի շնորհիվ` Անրիի ձեռքով գոլային փոխանցումը մնաց աննկատ, իսկ Իռլանդիան` առանց աշխարհի առաջնության:
Ֆրանսիայի հավաքականի կազմը խմբային փուլի մրցակիցների համեմատ հավասարակշռված եւ ուժեղ տպավորություն է թողնում: Այնպես որ 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու խնդիր Դոմենեկի թիմը պետք է որ չունենա: Սակայն հետագայում Ֆրանսիայի հավաքականի պայծառ ապագային քչերն են հավատում: Արդեն հայտնի է, որ մունդիալից հետո Ֆրանսիայի թիմը կգլխավորի Լորան Բլանը:
Ֆրանսիայի հավաքականի հավանական մեկնարկային կազմը
1 Հուգո Լիորիս դարպասապահ
13 Պատրիս Էվրա պաշտպան
2 Բակարի Սանյա պաշտպան
3 Էրիկ Աբիդալ պաշտպան
5 Վիլյամ Գալաս պաշտպան
14 Ժերեմի Տուլալան կիսապաշտպան
15 Ֆլորան Մալուդա կիսապաշտպան
7 Ֆրանկ Ռիբերի կիսապաշտպան
8 Յոհան Գուրկուֆ կիսապաշտպան
10 Սիդնեյ Գովու հարձակվող
21 Նիկոլա Անելկա հարձակվող
Ռայմոն Դոմենեկ գլխավոր մարզիչ



























