Իսրայելը փաստացիորեն համաձայնել է ապաշրջափակել Գազայի հատվածը երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ Մերձավոր Արևելքի հարցերով միջազգային քառյակի հատուկ դեսպանորդ,  Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ հանդիպումից հետո:

«Մեր հանդիպման նպատակը միջազգային օգնություն ստանալն է, որպեսզի շրջափակվի ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժման  կողմից զենքի եւ զինամթերքի  փոխադրումը Գազայի հատված»,- «Կորեսպոնդենտ»-ի հաղորդմամբ, հայտարարել է Նաթանյահուն:

Ավելի վաղ Իսրայելը մեղմացրել էր Գազայի հատվածի շրջափակումը՝ թույլատրելով պարենային մթերքների մուտքը Գազա, ինչը նախկինում արգելված էր: